Հիմնադրվել է 1992թ:
Այն անկախ Հայաստանի առաջին գովազդային ընկերություններից էր, միգուցե և միակն է, որ պահպանվել է մինչ օրս: ԴԵՎ գործակալությունը հանդիսանում է ներկայումս հայտնի բազմաթիվ կազմակերպությունների լոգոտիպերի, գովազդային վահանակների, նույնիսկ հեռուստա-ռադիո գովազդների հեղինակը:
Այստեղից են սկիզբ առել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում հայտնի բազմաթիվ դիզայներներ:
Ներկայումս մեր ծառայությունները կենտրոնացրել ենք դիզայնի, թվային տպագրության, լայնաֆորմատ տպագրության և արտաքին գովազդի ուղղությամբ՝ կիրառելով կրեատիվ և բազմազան միջոցներ` նույնիսկ ամենապարզ պատվերն իրականացնելու համար:
Անցնելով երկար ճանապարհ և ունենալով բազմամյա փորձ այս ոլորտում` շարունակում ենք աշխատել սիրով և ոգևորությամբ:
Մեր հիմնական ծառայություններնն են.
- դիզայն
- թվային տպագրություն
- գունավոր պատճենահանում
- լայնաֆորմատ տպագրություն
- արտաքին գովազդ
- ցուցափեղկերի ձևավորում
- ավտոմեքենաների գովազդային ձևավորում
- պլաստիկ քարտեր
- տպագրական հուշանվերներ
Սիրով սպասում ենք նաև Ձեզ՝ ակնկալելով նոր, հետաքրքիր համագործակցություն: